Մեր մասին
Հարգելի՛ հաճախորդներ
Մեր ընկերության նպատակն է ստեղծել նոր սերնդի հզոր ու ժամանակակից գլխավոր կապալառու-շինարարական կազմակերպություն: Ժամանակակից արևմտյան կրթությունն ու կառավարումը համադրվում են աշխատանքային գործընթացների պրոֆեսիոնալ կազմակերպման հետ: Մենք հոգում ենք մեր հաճախորդների մասին` ապահովելով աշխատանքների կատարում` անվտանգության ամենաբարձր չափանիշներին համապատասխան, ներկայացնելով ռեսուրսների օպտիմալ օգտագործման, երկարատև մրցունակության ու հաջողության բարձրացման լուծումներ:
Մենք երաշխավորում ենք մեր մատուցած ծառայությունների բարձր որակն ու աշխատանքների իրականացումը պայմանավորված ժամկետներում: Մեր հիմնական նպատակն է հաճախորդների պահանջների և սպասելիքների բավարարումը:
Կառուցելով և բարեկարգելով մեզ դիմող հաճախորդների կացարանները` առաջնորդվում ենք կոնցեպտուալության, հարմարության և հարմարավետության սկզբունքներով: Աշխատում ենք հնարավորինս գրագետ օգտագործել բնական ռեսուրսները և ստեղծել լավագույն մթնոլորտ մեզ վստահող բոլոր հաճախորդների համար: Մեր հետաքրքրության շրջանակներում է բիոկլիմատիկ ճարտարապետությունը. հետևելով վերջինիս օրենքներին` գոհունակության զգացում ենք պարգևում մեր հաճախորդներին թե օթևանից բացվող տեսարանի, թե լուսային լուծումների առումով: Մենք կարողանում ենք համադրել բնությունը շինարարության և դիզայնի հետ: Այն, ինչ ստեղծում է «Չիլինգարյան Դիզայն & Քոնսթրաքշն» կազմակերպությունը, ներդաշնակ է շրջակայքի հետ: «Չիլինգարյան Դիզայն & Քոնսթրաքշն» կազմակերպությունը իրականացրել է ռեստորանների, մեքենաների ցուցասրահների, բնակելի և հասարակական նշանակության բազմաֆունկցիոնալ շենքերի շինարարության և դիզայնի նախագծեր:

.jpg)
Գարիկ Չիլինգարյան Հայկ Շատվերյան
Բաժնետեր Բաժնետեր, Տնօրեն


Մեր ծառայությունները
Մենք աշխատում ենք հարմար և մատչելի շինանյութերով, որոնք ապահովում են հուսալիություն և հարմարավետություն: Մենք օգտագործում ենք բնական նյութեր որպես կարևոր ճարտարապետական գործիք: Մեր նպատակը հաճախորդի հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելն է:...
իմանալ ավելին




