Մամուլի սենյակ
“Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն” կազմակերպությունը միանում է համաքաղաքային շաբաթօրյակին:
Մայիսի 21-ին Երևանում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակի օր: Լինելով սոցիալապես պատասխանատու կազմակերպություն, “Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն” ընկերությունը միանում է քաղաքապետարանի այս հիանալի նախաձեռնությանը:
Ինչպես նշեց կազմակերպության հիմնադիր Գ. Չիլինգարյանը, - “Կարևորելով Երևան քաղաքի փողոցների և շենքային համալիրների ներդաշնակ գեղեցկությունը և ձգտելով առավել մաքուր պահել մեր մայրաքաղաքը, մայիսի 21-ին մեր բոլոր շինհրապարակներում և հարակից տարածքներում մենք անց ենք կացնելու մաքրման և բարեկարգման աշխատանքներ”:
“Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն” ընկերությունը կոչ է անում քաղաքի բոլոր բնակիչներին և կազմակերպություններին միանալ շաբաթօրյակին և դարձնել այն բարի ավանդույթ:
http://www.gundem-online.net/arm/print/507/
http://www.armenpress.am/news/more/id/649890/lang/am
http://www.nt.am/newsday.php?c=0&t=0&r=0&year=2011&month=04&day=21&shownews=1040513&LangID=4
http://www.armtown.com/news/am/arv/20110422/92316/
“Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն” կազմակերպության տնօրեններ Գարիկ Չիլինգարյանը և Հայկ Շատվերյանը մասնակցեցին Սուրբ Աննա եկեղեցու և Կաթողիկոսի երևանյան նստավայրի հիմնարկեքի օրհնության արարողությանը:
Ապրիլի 30-ին Սուրբ Կաթողիկե եկեղեցու տարածքում տեղի ունեցավ Սուրբ Աննա եկեղեցու և Կաթողիկոսի երևանյան նստավայրի հիմնարկեքի օրհնության հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ պրն. Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Երևանի քաղաքապետ պրն. Կարեն Կարապետյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ պրն Գագիկ Հարությունյանը, ՀՀ Գլխավոր ճարտարապետ պրն. Նարեկ Սարգսյանը և այլ հյուրեր:
Արարողության ընթացքում ջրով և գինով լվացվեցին Սուրբ Աննա եկեղեցու հիմնասյուն»ñի 16 քարերÁ, որոնք մյուռոնով օծվելուց հետո տեղադրվեցին եկեղեցու հիմքերում: Եկեղեցու շինարարության տենդերի հաղթող և գլխավոր կապալառու “Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն” կազմակերպության տնօրեններ Գարիկ Չիլինգարյանը և Հայկ Շատվերյանը նույնպես մասնակցեցին այս պատվավոր արարողությանը և մեկական հիմնաքար տեղադրեցին Սուրբ Աննա եկեղեցու հիմքերում:
Եկեղեցական այս վեհ համալիրի շինաշխատանքները կավարտվեն 2013թ. գարնանը: Աշխատանքների ավարտից հետո հոգևոր համալիրը կնվիրաբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
Խորհրդատվություն ու կառավարում
Դուք կարող եք վստահել մեր ընկերության աշխատակիցներին, և նրանք Ձեզ կառաջարկեն լավագույն լուծումներն ու կապահովեն նախագծերի կատարումը նշված ժամկետներում: Մենք միշտ հաճախորդի կողմից ենք:
իմանալ ավելին




