:: Chilingaryan - design & construction ::

Մեր ծառայությունները

Գլխավոր կապալառու

Կապիտալ շինարարություն

Ճարտարպետություն և նախագծում

Հարդարման աշխատանքներ

Ինտերեր-դիզայն

Ծրագրերի կառավարում և խորհրդատվություն

Ներդրումային ծրագրերի մշակում և ներդրումների խթանում

Անշարժ գույքի կառավարում

Մեր հնարավորությունները

Մեր ընկերությունն ունի Հայաստանի ողջ տարածքում միաժամանակ  մի քանի շինարարություն իրականացնելու հնարավորություն: Ընկերության ներկայիս հնարավորություններն ու պոտենցիալը պայմանավորված են ոչ միայն անհրաժեշտ սարքավորումների և մեքենաների առկայությամբ, այլ նաև ինժեներա-տեխնիկական անձնակազմի պրոֆեսիոնալ ղեկավարմամբ: 
 
Ընկերության երկարատև հաջողության հիմնական գրավականներն են հանդիսանում որակի վերահսկողությունը և աշխատակիցների անվտանգությունը: Այս երկու  գործոններով է առաջնորդվում շինարարության հրապարակում գտնվող յուրաքանչյուր աշխատող: Մենք կարևորում ենք որակի հսկողության հանդեպ ցուցաբերած համակարգված մոտեցումը սեյսմիկ մեծ վտանգ ունեցող մեր տարածաշրջանի պայմաններում և մեր կողմից իրականացվող նախագծերին վերաբերվում ենք պատասխանատվության մեծ զգացումով:
Դուք կարող եք վստահել մեր ընկերության աշխատակիցներին, և նրանք  Ձեզ կառաջարկեն լավագույն լուծումներն ու կապահովեն նախագծերի կատարումը նշված ժամկետներում: Մենք միշտ հաճախորդի կողմից ենք:
 

Մենք փորձ ենք ձեռք բերում և օգտագործում լավագույնը

Մենք աշխատանքում ձգտում ենք հետևողականության: Մի նախագծում կիրառված մեթոդը կարող է զարգացվել և օգտագործվել մեկ ուրիշում:
 

Մեր զինանոցում` լավագույնը և մատչելին

Մենք աշխատում ենք հարմար և մատչելի շինանյութերով, որոնք ապահովում են հուսալիություն և հարմարավետություն:  Մենք օգտագործում ենք բնական նյութեր որպես կարևոր ճարտարապետական գործիք: Մեր նպատակը հաճախորդի հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելն է: 
 

Սարքավորումներ/ սպառազինություն

Խոշոր կոմերցիոն նախագծերը պահանջում են հատուկ մոտեցումներ, որոնք կառավարում և իրենց փայլուն ավարտին է հասցնում «Չիլինգարյան Դիզայն & Քոնսթրաքշն» կազմակերպությունը:  Մենք ձեռք ենք բերել լավ սպառազինված շինարարական սեկտոր: Վերջին 5-6 տարիների ընթացքում ընկերությունը կատարել է մեծ ներդրումներ իր ենթակառուցվածքների զարգացման մեջ: Արդյունքում  արտադրական բազայում ունենք սեփական  բետոնային հանգույց  40 մ3/ժ հզորությամբ: Այն թույլ է տալիս վերահսկել բետոնի որակը արտադրության յուրաքանչյուր փուլում: Երկաթբետոնե աշխատանքների կազմակերպումը մեր գործունեության հիմնական ուղղություններից է: Այդ առումով շատ հպարտ ենք զգում մեզ: Անվտանգ կառույցների մատակարարումը սեյսմիկ բարձր վտանգ ունեցող  մեր գոտում գլխավոր և առաջնային խնդիր է: Հետևելով սեյսմակայուն շինարարության նորմերի պահանջներին` մեր ընկերությունը երկաթբետոնե աշխատանքներ կատարելու մեծ փորձ է ձեռք բերել ինչպես ցածրահարկ, այնպես էլ բարձրահարկ շենքերի համար: Կառուցապատման աշխատանքներում ներգրավված են հիմնականում սեփական մեքենասարքավորումները` խառնիչներ, ինքնաթափեր, ամբարձիչներ և այլն: Կիրառում ենք ուժեղացնող սարքավորումներ, որոնցով հնարավոր է արագ պատրաստել հեծաններ, սյուներ և անմիջապես տեղափոխել շինհրապարակ: Ընկերության լաբորատորիայում  ստուգվում է օգտագործվող նյութերի որակը: Մենք պարբերաբար վերազինում ենք արտադրությունը և հետևում տեխնիկայի զարգացմանը այս ոլորտում:

 

Կապիտալ շինարարություն

Մենք աշխատանքում ձգտում ենք հետևողականության: Մի նախագծում կիրառված մեթոդը կարող է զարգացվել և օգտագործվել մեկ ուրիշում:

իմանալ ավելին